Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ծանրությունը չի նեղում

Ծանրությունը չի նեղում
20.10.2026 | 00:00

Հոկտեմբերի 20

- Տե՛ր մեր և Աստված մեր, Քո Խոսքի
համաձայն թող լինի:
- Պարզ հոգով Իմ կամքն ընդունելը բանալին է աստվածային հայտնության: Այսպես մարդը, ի վերջո, կհասնի թե՛ սրբության, և թե՛ երջանկության:
Խաչը տանող ուղին կարող է ցավի ճանապարհ լինել. սակայն խաչի ոտքի մոտ մեղքի բեռները և երկրավոր բոլոր բաղձանքները ցած են թափվում:
Ամեն ինչի մեջ Հորս կամքը կատարելու Իմ հանձնառության լուծը դրված է նաև Իմ հետևորդների ուսերին այնպես, որ այն իրենց վրա առնելու պահից սկսած, ոչ մի բեռ չի կարող նեղել կամ ճնշել նրանց:
Ոչ միայն կյանքի կարևոր որոշումներն ընդունելու դեպքում է, որ պետք է սիրով ընդունեք Իմ կամքը, այլև յուրաքանչյուր գործի մեջ. կարևոր չէ նրանց մեծ կամ փոքր լինելը, դուք ջանացեք տեսնել աստվածային նպատակի նույն կատարումը:
Ընդունեք այն և շնորհակալ եղեք այդ բանի համար: Այսպես վարվեք, մինչև որ այս սովորություն դառնա. այնուհետև կհաջորդի ձեր կյանքը վերափոխող ու պայծառացնող ուրախությունը:
Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ